FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

Կառավարության և Հանրապետության նախագահի աշխատակազմերի քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի որոշ առանձնահատկություններ.
1. Վարչապետի աշխատակազմի ստեղծման մասին վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելու պահից Կառավարության աշխատակազմը լուծարվում է: Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել՝ ստանալով մինչև լուծարումը գործող աշխատավարձը և ենթակա չեն գրանցման քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում: Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ առավելագույնը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ըուղղ..
2. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքին համապատասխան: Պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք նշանակում են վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ առանց մրցույթի և վերջնահաշվարկի՝ նույն խմբի պաշտոններում: Չնշանակված քաղաքացիական ծառայողները մինչև հուլիսի 1-ը ստանում են աշխատավարձ, և այդ ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ: Չնշանակված քաղաքացիական ծառայողների հետ հուլիսի 1-ին կատարվում է վերջնահաշվարկ, և նրանք վեց ամիս ժամանակահատվածով, իրավունքի ուժով, համարվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված և վեց ամիս օրենքով սահմանված չափով և կարգով քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանում են վարձատրություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

3. Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքին համապատասխան: Նոր անվանացանկի հաստատումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք նշանակում են Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ առանց մրցույթի և վերջնահաշվարկի՝ նույն խմբիուղղ. պաշտոններում: Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը հաստատված անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ առավելագույնը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։ Չնշանակված քաղաքացիական ծառայողները առավելագույնը մինչև հուլիսի 1-ը ստանում են աշխատավարձ, և այդ ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ։ Չնշանակված քաղաքացիական ծառայողների հետ առավելագույնը հուլիսի 1-ին կատարվում է վերջնահաշվարկ, և նրանք վեց ամիս ժամանակահատվածով, իրավունքի ուժով, համարվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված և վեց ամիս օրենքով սահմանված չափով և կարգով քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանում են վարձատրությունուղղ..
4. Մինչև հուլիսի 1-ը Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները կարող են առանց մրցույթի նշանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության նույն խմբի պաշտոններում.
5. Մինչև հուլիսի 1-ը Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները կարող են առանց մրցույթի նշանակվել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության նույն խմբի պաշտոններում.
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում վերջնահաշվարկ չի կատարվում, և ստաժը չի ընդհատվում: Աշխատակազմերի փոփոխությունն աշխատավարձի և գործակցի հաշվարկի վրա չի ազդում, եթե նրանք զբաղեցնելու են նույն ենթախմբի պաշտոն, ինչպես նաև պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

7. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում պաշտոն զբաղեցնելու ժամանակ քաղաքացիական ծառայողն զբաղեցրած պաշտոնից ազատվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում կամ Վարչապետի աշխատակազմում պաշտոն զբաղեցնելու հիմքով՝ իր դիմումի համաձայն.
8. Սույն հոդվածով նախատեսված նույն խմբի պաշտոններում նշանակման պահանջը չի տարածվում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի նշանակման դեպքերի վրա.
9. Սույն հոդվածով նախատեսված նշանակումների դեպքում քաղաքացիական ծառայողն իր համաձայնությամբ կարող է նշանակվել ավելի ցածր պաշտոնի.
10. Սույն հոդվածով սահմանված կարգով պաշտոնի նշանակումների դեպքում քաղաքացիական ծառայողը կիսամյակային հաշվետվությունների կամ կիսամյակային կատարողականների արդյունքով ստանում է պարգևատրումներ, եթե կիսամյակային հաշվետվությունները կամ կիսամյակային կատարողականները գնահատվել են դրական: Գնահատումն իրականացվում է մինչև նոր մարմնում պաշտոն զբաղեցնելը: Նախկին և նոր մարմնում կատարված գնահատումների արդյունքով քաղաքացիական ծառայողն ստանում է պարգևատրում այն մարմնից, որտեղ զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն: 2018 թ. մարտի 29 Երևան ՀՕ-205-Ն