Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 30 Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության հարցում. 1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պաշտպանն իրավասու է՝ 1) իրականացնելու օրենսդրության՝ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթներին համապատասխանության մշտադիտարկում. 2) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին. 3) հանդես գալու երեխայի իրավունքներին առնչվող հրապարակային զեկույցներով. 4) իրավասու մարմիններ ներկայացնելու երեխաների իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ. 5) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ. 2. Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով: |