FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  44

Ամուսնության պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը.
1. Ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝
    1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.
    2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է.
    3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը.
2. Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով.
3. Ամուսնության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.
    1) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.
    2) ընտանեկան դրությունը՝ մինչև ամուսնանալը.
    3) ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո.
    4) ամուսնության պետական գրանցման ընտրված օրը.
    5) ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին.
    6) ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին: