Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 48 Լիազոր մարմնի լիազորությունները. 1. Լիազոր մարմինը` 1) մշակում և վարում է պետական կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականությունը. 2) վերահսկում է պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականությունը. 3) իրականացնում է կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու մեթոդական ղեկավարումը. 4) կազմում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց կատարումը. 8) իր լիազորությունների շրջանակում քննարկում է կենսաթոշակային օրենսդրության խախտումները. 12 ) սահմանում է կենսաթոշակի վկայականի ձևը. 16) կատարում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ. 2. Շտեմարանը վարելու, գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին շտեմարանից տվյալներ տրամադրելու, շտեմարան ներառվող տվյալները փոփոխելու համար առաջարկություններ ներկայացնելու, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալների հավաստիությունն ստուգելու կարգը սահմանում է Կառավարությունը: |