Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 47 5. Եթե հատուցման դեպքն առաջացել է որևէ անձի անօրինական գործողությունների կամ անգործության (այդ թվում՝ կառավարչի ֆիդուցիար պարտականությունների խախտման) հետևանքով, ապա երաշխավորված պարտադիր կուտակային հատկացումների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը և երաշխիքային ֆոնդը հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում տվյալ անձի նկատմամբ այն վնասի չափով, որի համար տվյալ անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն. 6. Երաշխիքային ֆոնդի և Կենտրոնական բանկի, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի և մասնակիցների ռեեստրը վարողի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով. 7. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով. 8. Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի կողմից սույն օրենքով, երաշխիքային ֆոնդը կառավարող անձի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության, երաշխիքային ֆոնդը կառավարող անձի, ինչպես նաև դրա տնօրենի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և պայմաններով. 9. Երաշխիքային ֆոնդի միջոցները կարող են ներդրվել սույն օրենքով սահմանված, բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետևյալ ֆինանսական ակտիվներում. 1) Հայաստանի Հանրապետության թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 47 Կուտակային հատկացումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը. 1. Կուտակային հատկացումների հատուցման դեպքի առկայության մասին որոշումը մասնակիցների ռեեստրը վարողն ընդունում է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին հայտնում է հատուցման դեպքի առկայության (կամ դրա բացակայության) և սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի մասին. 2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և երաշխիքային ֆոնդին. 3. Երաշխիքային ֆոնդը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին նրա մասնաբաժինը ստանալու նպատակով և այն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողին. 4. Մասնակիցների ռեեստրը վարողը կուտակային կենսաթոշակը վճարելիս մասնակցի կենսաթոշակային հաշվում գտնվող բոլոր փայերի մարումից ստացված գումարին միացնում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած գումարը: Եթե մասնակիցը, ստանալով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը, ցանկանում է կենսաթոշակը ստանալ ծրագրային վճարի տեսքով, ապա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարի հաշվին սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի համար ձեռք են բերվում այն կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին մասնակիցը վճարումներ է կատարելիս եղել սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու պահին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 47 2) Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերում կամ բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ. 3) Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում. 4) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում. 5) բարձր վարկանիշ ունեցող պետությունների և (կամ) այդ պետությունների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում. 6) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում. 7) երաշխիքային ֆոնդը կառավարող անձի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` այլ ֆինանսական ակտիվներում՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ. 10. Վարկանիշների թույլատրելի սահմանաչափերը և վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը սահմանում է երաշխիքային ֆոնդը կառավարող անձի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ)՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ: Ընդ որում, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն են. 11. Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի լուծարման կամ սնանկ ճանաչվելու դեպքում ֆոնդի կառավարումն անցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամանակավոր այլ կառավարչի մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ֆոնդի հիմնական կառավարչի սահմանումը: |