Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը և պատասխանատու անձ համարվելը. 1. Անձը կարող է խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն իր միջնորդությամբ Լիազոր մարմնում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո՝ Լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա. 2. Անձը կարող է նշանակվել խաղային գործունեության կազմակերպչի պատասխանատու անձ միայն կազմակերպչի միջնորդությամբ Լիազոր մարմնում սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո՝ Լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների և փաստաթղթերի ձևերը սահմանում է Կառավարությունը. 4. Լիազոր մարմինը սահմանված կարգով պահանջվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված համապատասխանության ստուգման ժամկետը չերկարաձգվելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը Լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը. 6. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքով Լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերը, կամ Լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով։ Դրամական միջոցները հանցավոր ճանապարհով ձեռք բերված չլինելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է անձը: |