Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 56 Կրիպտոակտիվների տեղաբաշխման նկատմամբ պահանջները. 1. Տեղաբաշխողը մինչև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը պարտավոր է կրիպտոակտիվներ թողարկողին, առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձին տրամադրել հետևյալ տեղեկությունները. 1) կրիպտոակտիվների տեղաբաշխման տեսակը, այդ թվում՝ երաշխավորված տեղաբաշխման դեպքում՝ տեղաբաշխման երաշխավորված ծավալի նվազագույն մեծությունը. 2) տեղաբաշխման ծառայության սակագները. 3) կրիպտոակտիվների տեղաբաշխման հնարավոր գինը, իսկ փոխանակման դեպքում՝ այլ կրիպտոակտիվներով փոխանակման դրույքը, առանձնահատուկ պայմանները (առկայության դեպքում) և ժամկետը. 2. Տեղաբաշխողը պարտավոր է ընդունել և կիրառել արդյունավետ ընթացակարգեր՝ հնարավոր շահերի բախումները հայտնաբերելու, կանխելու (դրա անհնարինության դեպքում՝ նվազեցնելու) և բացահայտելու համար հետևյալ դեպքերում. 1) տեղաբաշխողը կրիպտոակտիվները տեղաբաշխում է իր այլ հաճախորդների միջև. 2) տեղաբաշխման առաջարկվող գինը կամ փոխանակման դրույքը գերագնահատվել կամ թերագնահատվել է. 3) տեղաբաշխողը կրիպտոակտիվներ թողարկողից ստացել է, ծառայության դիմաց վճարից բացի, այլ դրամական կամ ոչ դրամական օգուտներ: |