Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 457 5. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի սահմանած կարգով. 6. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ շրջանառության հարկ վճարողների) մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Կառավարության սահմանած ձևով: Մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում. 7. Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառվում են հարկային մարմնի սահմանած կարգով: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 457 Օրենսգրքի 17-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը. 1. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված հարկային ստուգումները, հարկային ուսումնասիրությունները և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող այլ գործողությունները շարունակվում են և դրանց արդյունքներն ամփոփվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով. 2. ԱԱՀ վճարողներն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ հաշվառում են ապրանքների մնացորդներն` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի: Այն հարկ վճարողները, որոնք Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին չեն համարվում ԱԱՀ վճարող, սակայն հետագայում որևէ ամսաթվի դրությամբ կհամարվեն ԱԱՀ վճարող կամ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) ԱԱՀ վճարողները կամ այն հարկ վճարողները, որոնց մոտ հարկային տարվա որևէ ամսում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) կգերազանցի 100 միլիոն դրամի շեմը, սույն կետով սահմանված ապրանքային մնացորդների հաշվառումն իրականացնում են ԱԱՀ վճարող համարվելու կամ հարկային տարվա որևէ ամսում 100 միլիոն դրամի շեմը գերազանցելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ: Սույն կետում նշված հաշվառման արդյունքներն արտացոլվում են հարկային մարմնի սահմանած ձևում: Հարկ վճարողները հաշվառման արդյունքները կարող են արտացոլել այլ ձևաչափով, սակայն հարկային մարմնի սահմանած ձևով պահանջվող տվյալների և վավերապայմանների պարտադիր պահպանմամբ. 3. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կիրառության մեջ դրված ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները շարունակում են կիրառվել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կիրառությունից չեն հանվել մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. Ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները Օրենսգրքով սահմանված կարգով առաջին անգամ կիրառության մեջ են դրվում Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 457 8. Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառվում են հարկային մարմնի սահմանած կարգով. 9. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հաշվառվում են որպես ռիսկային փոխհատուցվող գումարներ: ԱԱՀ-ի մասով այդ փոխհատուցվող գումարները կարող են ուղղվել ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, կամ մուտքագրվել միասնական հաշվին՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, իսկ ակցիզային հարկի մասով այդ փոխհատուցվող գումարները կարող են ուղղվել ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարմանը՝ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, կամ մուտքագրվել միասնական հաշվին՝ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան. 10. 2025 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում (այդ թվում՝ ճշտված) արտացոլված կամ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները՝ անկախ որ հաշվետու ժամանակաշրջանին են վերաբերում, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հաշվառվում են հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում՝ հարկային մարմնի սահմանած կարգով: |