FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  437

Լիազորված տնտեսական օպերատորին՝ հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորության տրամադրումը.
1. Հատուկ պարզեցված ընթացակարգեր ասելով ենթադրվում են առանձին մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային հսկողություն անցկացնելու առանձնահատկությունները և սույն Օրենսգրքի դրույթների կիրառման այլ առանձնահատկություններ, որոնք կիրառվում են՝ կախված լիազորված տնտեսական օպերատորի վկայականի տիպից.
2. Առաջին տիպի վկայականը լիազորված տնտեսական օպերատորին տալիս է հետևյալ հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք՝
    1) Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման, մաքսային հայտարարագրման և առաջնահերթ կարգով ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելը.
    2) մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չտրամադրելն այն ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, որոնց դեպքում որպես հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը, եթե այդ ապահովման տրամադրումը սահմանված է սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածին համապատասխան:
    3) սույն Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով՝ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չտրամադրելն այն ապրանքները բաց թողնելիս, որոնց դեպքում որպես հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը.
    4) ապրանքները բաց թողնելը՝ մինչև սույն Օրենսգրքի 120-րդ և 441-րդ հոդվածներով ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը.
    5) մաքսային հսկողություն անցկացնելը՝ առաջնահերթ կարգով մաքսային տեսազննման կամ մաքսային զննման ձևով այն նշանակելու դեպքում.
    6) տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրանց մասերի վրա լիազորված տնտեսական օպերատորի կողմից տեղադրված կապարակնիքները մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոց ճանաչելը: Այդպիսի կապարակնիքներին ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
    7) լիազորված տնտեսական օպերատորի կողմից փոխադրվող ապրանքների համար ապրանքների փոխադրման երթուղի չսահմանելը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  437

8) մաքսային մարմինների կողմից անցկացվող փորձնական նախագծերում և ժամանակի նվազեցմանն ու մաքսային գործառնությունների կատարման կարգի օպտիմալացմանն ուղղված փորձարկումներում առաջնահերթ կարգով մասնակցելը.
    9) մաքսային հսկողության տակ գտնվող և Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների բեռնաթափում, փոխաբեռնում (վերաբեռնում) և այլ բեռնային գործողություններ իրականացնելը լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող փոխադրողի կողմից՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների, ինչպես նաև այդպիսի ապրանքներ փոխադրող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներն այլ տրանսպորտային միջոցներով փոխարինման, այդ թվում՝ տեղադրված կապարակնիքներն ու կնիքները հեռացնելու միջոցով՝ առանց այն մաքսային մարմնի թույլտվության, որի գործունեության ոլորտում իրականացվում է համապատասխան գործողությունը, կամ առանց նրան ծանուցելու.
3. Երկրորդ տիպի վկայականը լիազորված տնտեսական օպերատորին տալիս է հետևյալ հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք՝
    1) լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների ժամանակավոր պահպանումը լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում).
    2) լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) լիազորված տնտեսական օպերատոր չհանդիսացող անձանց ապրանքների ժամանակավոր պահպանում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  437

3) ապրանքները՝ լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտի հասցնելը, դրանք մաքսային հսկողության գոտում տեղակայելը, մաքսային հսկողություն անցկացնելը և այդպիսի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնություններ կատարելը.
    4) լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) մաքսային հսկողություն անցկացնելը.
    5) ապրանքների մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելն այն մաքսային մարմնից տարբեր մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում գտնվում են ապրանքները, եթե այդ մաքսային մարմինները գտնվում են մեկ անդամ պետության տարածքում. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել այդ հատուկ պարզեցված ընթացակարգն իրականացնելիս նշված մաքսային գործառնությունների կատարման կարգը.
    6) մաքսային հսկողություն անցկացնելը՝ առաջնահերթ կարգով մաքսային տեսազննման կամ մաքսային զննման ձևով այն նշանակելու դեպքում.
    7) լիազորված տնտեսական օպերատորի կողմից այն նույնականացման միջոցները կիրառելը, որոնք օգտագործվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված կարգով.
    8) սույն Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով՝ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չտրամադրելն այն ապրանքները բաց թողնելիս, որոնց դեպքում որպես հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը.
    9) ապրանքները բաց թողնելը՝ մինչև սույն Օրենսգրքի 120-րդ և 441-րդ հոդվածներով ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  437

10) ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չտրամադրելը սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու դեպքում, եթե լիազորված տնտեսական օպերատորը հանդիսանում է ապրանքների հայտարարատու.
4. Երրորդ տիպի վկայականը լիազորված տնտեսական օպերատորին տալիս է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք.
5. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու սույն հոդվածով չնախատեսված այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր, որոնք տրամադրվում են լիազորված տնտեսական օպերատորներին.
6. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու դեպքեր և (կամ) ապրանքների կատեգորիաներ, որոնց առնչությամբ սույն հոդվածով նախատեսված առանձին հատուկ պարզեցված ընթացակարգերը չեն կիրառվում.
7. Լիազորված տնտեսական օպերատորների կողմից այն նույնականացման միջոցների կիրառման կարգը, որոնք օգտագործվում են մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև դրանց հանդեպ ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից: