Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 163 Արձանագրություն վարելը. 1. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը. 2. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է ձեռագիր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է նախագահող դատավորի և դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ. 3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ թղթային կրիչի վրա կատարված համառոտագրումը և ձայնային կրիչի վրա պահված արձանագրությունը կցվում են գործի նյութերին. 4. Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը դրա համառոտագրման հետ գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո. 5. Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը. 6. Դատական նիստի պաշտոնական ձայնագրություն է համարվում միայն դատարանի կողմից իրականացված հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով իրականացված ձայնագրությունը: |