Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 373 Վերաքննիչ վարույթի կարճումը. 1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին. 2. Բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով. 3. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վերաքննիչ վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բողոք բերողին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում վերսկսում է գործի վարույթը և կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում. 4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք. 5. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց. 6. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան հրապարակման պահից 15-օրյա ժամկետում. 7. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վերաքննիչ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի: |