FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  58

Վերջնական եզրակացությունը.
1. Ուսումնասիրվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նկատմամբ կարող են հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքեր կիրառվել միայն այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերջնական դրական եզրակացության է հանգում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ու վնասի առկայության և գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ու վնասի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ.
2. Վերջնական դրական եզրակացություն կայացնելու դեպքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն է ներկայացնում հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման վերաբերյալ.
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազոր մարմնի առաջարկությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկում է այն և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման ուղղությամբ.
4. Հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի չափը չպետք է գերազանցի սույն օրենքի համաձայն սահմանված գնագցման և (կամ) փոխհատուցելի լրավճարի չափը, որից օգտվել են արտահանողները.
5. Գնագցման դեպքում լիազոր մարմինը գնագցման, վնասի և պատճառահետևանքային կապի մասին վերջնական եզրակացությունը կայացնում է նախնական եզրակացության օրվանից սկսած 5 ամսվա ընթացքում: Վերջնական եզրակացությունը պետք է հիմնված լինի ուսումնասիրության ընթացքում լիազոր մարմնի ձեռք բերած և շահագրգիռ կողմերի համար բացահայտած բոլոր տեղեկությունների վրա՝ հետևելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  58

6. Լրավճարի դեպքում լիազոր մարմինը լրավճարման, վնասի և պատճառահետևանքային կապի մասին վերջնական եզրակացությունը կայացնում է նախնական եզրակացության օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում: Վերջնական եզրակացությունը պետք է հիմնված լինի ուսումնասիրության ընթացքում լիազոր մարմնի ձեռք բերած և շահագրգիռ կողմերի համար բացահայտած բոլոր տեղեկությունների վրա՝ հետևելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջներին.
7. Լիազոր մարմինը ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում վերջնական եզրակացության, ինչպես նաև հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման մասին: Վերջնական եզրակացության ծանուցումը պետք է պարունակի բոլոր տեղեկությունները՝ նյութին առնչվող փաստերի և իրավական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև նման որոշման կայացման պատճառները՝ հետևելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջներին: Ծանուցումը պետք է բովանդակի նաև՝
    1) ուսումնասիրվող ապրանքի հայտնի արտահանողների և արտադրողների անունները.
    2) ուսումնասիրվող ապրանքի՝ մաքսային գործառույթների համար բավարար նկարագրությունը, ներառյալ՝ դրա ապրանքային ծածկագրի համարը.
    3) գնագցման և (կամ) լրավճարի չափը, եթե այն կա, ինչպես նաև այդ մասին եզրակացության հիմնավորումները, ներառյալ՝ այդ չափերի որոշման ընթացքում կիրառված եղանակները.
    4) սովորական արժեքի և արտահանման գնի համեմատության եղանակն ու դրա հետ կապված բացատրությունները՝ գնագցման դեպքում.
    5) մերժման հիմնավորումը գնագցման դեպքում, եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ լիազոր մարմինը մերժում է կամավոր պատասխանների հիման վրա առանձին գնագցման չափ որոշել.
    6) այն գործոնները, որոնցից բխում է վնասի և պատճառահետևանքային կապի առնչությամբ կայացված եզրակացությունը, ներառյալ՝ գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումներից տարբեր գործոնները.
    7) վերջնական եզրակացությանը հանգեցնող այլ պատճառներ.
    8) արտահանողների և ներմուծողների ներկայացրած առարկությունների և պահանջների ընդունման կամ մերժման պատճառները.
    9) կիրառվելիք հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերի չափերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  58

10) եզրակացության պատճառները, եթե վերջնական հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքեր պետք է գանձվեն ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվել են ժամանակավոր միջոցներ.
8. Ծանուցումն առաքվում է այն երկրներ, որոնց ապրանքի նկատմամբ պետք է կիրառվեն միջոցները, ինչպես նաև մյուս շահագրգիռ կողմերին: