Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 4) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուր կամ աղբյուրների խումբ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց արտանետման թույլտվությունները սահմանվում են տեխնիկական նորմատիվներին համահունչ և դրանց հասնելուն ուղղված հստակ միջոցառումների ծրագրով ու ժամանակացույցով։ Այդպիսի իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմինը տալիս է արտանետման թույլտվություններ. 3. Օրենքով սահմանված արտանետման թույլտվությունների բացակայության դեպքում արտանետումներ առաջացնող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեությունը կամ գործողությունը կասեցնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Գործունեության կամ գործողության կասեցման կարգը նախատեսված է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով. 4. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այնպես, որ արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման հետևանքով (ցրման անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ չգերազանցի տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. 5. Աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները սահմանվում են աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուրի կամ աղբյուրների խմբի համար, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող աղբյուր հանդիսացող տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների, սարքավորումների համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանումը և կարգավորումը. 1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական կարգավորման նպատակով սահմանվում են՝ 1) աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ. 2) աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ. 2. Աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակները սահմանվում են՝ 1) պետական հաշվառման ենթակա իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար: Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված ՕՊՕ-ն տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը. 2) այն իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում կազմում է երկու հարյուր միլիոնից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ են դրանց գործունեության հետևանքով առաջացած փաստացի արտանետումները՝ արտանետման չափաքանակները. 3) այն իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները որոշվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա: Այդպիսի իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմինը տալիս է արտանետման թույլտվություններ: Արտանետման թույլտվություններով սահմանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները և դրանց ապահովման պայմանները. |