Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 193 Հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելը կամ պահելը. 1. Հոգեբուժական կազմակերպությունում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղավորելը կամ պահելը` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) շահադիտական դրդումներով կամ 3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: |