Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 Պետական գրանցման և պետական հաշվառման մասին օրենսդրությունը. 1. Պետական գրանցման և պետական հաշվառման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով. 2. Եթե իրավաբանական անձանց առանձին տեսակներին վերաբերող հատուկ օրենքներով սահմանված են պետական գրանցման կամ պետական հաշվառման ավելի երկար ժամկետներ, պետական գրանցման և պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի այլ ծավալ, գրանցման գործընթացի այլ կարգ, քան սույն օրենքով, ապա կիրառվում են այդ օրենքներով սահմանված նորմերը. 3. Սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման, պետական հաշվառման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթների վրա չեն տարածվում «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները: |