Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Զբաղվածության պետական կարգավորումը. 1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում` աշխատանքի և աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական և աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով. 2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) միջոցով և իրականացնում Ծառայության միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: |