Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորումը. 1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով. 2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում. 2.1. Որակավորման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մեկ տարի վեց ամիս հաճախականությամբ ստուգվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական և տեսական ունակությունները, որն անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը. 2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ստուգման արդյունքները հիմք են հանդիսանում արտահերթ ատեստավորման համար. 3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո. 4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արտահերթ ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ցանկությամբ. 5. Ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անմիջական մասնակցությամբ. 6. Ատեստավորման ենթակա չեն՝ 1) քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները. 2) քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերը և նրանց տեղակալները. 3) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել. 7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35 8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև քննչական կոմիտեի ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում. 9. Ատեստավորման ենթակա քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին. 10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ծառայողական բնութագիրը. 11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա. 12. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին. 13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորման արդյունքների վրա. 14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին. 2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ նախաձեռնելով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց. 3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով. 4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին. 5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին. 6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35 14.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ծանուցում է տասնօրյա ժամկետում բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ. 14.2. Սույն հոդվածի 14.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում տվյալների լրացված լինելու վերաբերյալ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մեկամսյա ժամկետում բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով. 14.3. Սույն հոդվածի 14.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ. 15. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք քննչական կոմիտեի նախագահին. 16. Որակավորման հանձնաժողովի որոշումը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո (բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելու դեպքի)` եռօրյա ժամկետում, ներկայացնում է քննչական կոմիտեի նախագահին, իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելու դեպքում եռօրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն հոդվածի 14.3-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35 17. Քննչական կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում քննչական կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում. 18. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: |