Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Ազատ տնտեսական գոտու շահագործումը. 1. Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացնում են տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված շահագործողները. 2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնք գործարար ծրագրի վերաբերյալ ստացել են Կառավարության կողմից տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքել են պայմանագիր: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը չի կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող. 3. Շահագործողների ռեեստրում ներառելու վերաբերյալ Կառավարության որոշումը ներառում է տվյալ տնտեսական գոտում շահագործողի կողմից իրականացման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, տվյալ ազատ տնտեսական գոտու անվանումը (անհրաժեշտության դեպքում՝ շահագործողի տնտեսական գործունեություն իրականացնելու վայրը), տվյալ շահագործողի՝ շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը. 3.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողները պետք է համապատասխանեն ազատ տնտեսական գոտիներում իրական ներկայության պայմաններին: Սույն մասի կիրառության իմաստով ազատ տնտեսական գոտիներում իրական ներկայության պայմաններ են համարվում՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների իրականացումը ազատ տնտեսական գոտու տարածքում: Սույն մասի կիրառության իմաստով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունն այն գործողությունն է, որի արդյունքով ձևավորվում (ստեղծվում) է շահագործողի՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով ձեռնարկատիրական եկամուտների առաջնային աղբյուրը, բացառությամբ օժանդակ գործունեության: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը սահմանում է Կառավարությունը: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով հիմնական եկամուտների ձևավորման համար անհրաժեշտ գործողությունների արտապատվիրակումն արգելվում է. 2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացում ծրագրով նախատեսված թվով որակավորված, լրիվ դրույքով աշխատողների միջոցով. 3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացում ծրագրով նախատեսված ծավալով գործառնական ծախսերի միջոցով. 4. Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգին համապատասխան. 5. Շահագործողների ռեեստրում ներառված շահագործողներն ստանում են վկայական, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 6. Հայտատուի` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, դրա գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի ներկայացրած գործարար ծրագրին ներկայացվող պահանջների, գործարար ծրագրի գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը. 7. Շահագործողի գործարար ծրագիրը պարտադիր ներառում է սկզբնական հայտարարագիր. 8. Lիազոր մարմինը հետևում է գործարար ծրագրի կատարմանը` սկզբնական և հերթական հայտարարագրերի վերլուծության միջոցով. 9. Հերթական հայտարարագիրը շահագործողը լիազոր մարմին է ներկայացնում տարեկան կտրվածքով վկայականի գործողության ժամանակահատվածում` յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում. 10. Շահագործողների ռեեստրից շահագործողը հանվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում. 1) իրավունքի ուժով` ա. կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում, բ. սույն օրենքով սահմանված հիմքերով ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում, գ. վկայականով սահմանված ժամկետը լրանալու դեպքում, եթե շահագործողի կողմից ժամկետը երկարաձգելու դիմում չի ներկայացվում. 2) Կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ներկայացմամբ` ա. հերթական հայտարարագրում կեղծ կամ ոչ ճշգրիտ կամ աղավաղված տվյալներ ներկայացնելու, դրանք լիազոր մարմնի կողմից հայտնաբերվելու և շահագործողին դրա վերաբերյալ ծանուցելու օրվանից 10-օրյա ժամկետում շահագործողի կողմից ճշգրիտ հայտարարագիրը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 բ. տվյալ ժամանակաշրջանի համար հերթական հայտարարագրերի թվային ցուցանիշների հանրագումարի սկզբնական հայտարարագրի թվային ցուցանիշներից առնվազն 20% բացասական շեղման, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանները չպահպանելու դեպքում: Շահագործողը հանվում է շահագործողների ռեեստրից` լիազոր մարմին հերթական հայտարարագիրը ներկայացնելուց հետո՝ 3-ամսյա ժամկետում, շահագործողի կողմից շեղումը չվերացնելու և շեղումը վերացնելու մասին տեղեկատվություն չներկայացնելու դեպքերում. 11. Շահագործողների ռեեստրից հանվելու դեպքում կազմակերպչի և շահագործողի միջև կնքված պայմանագիրը համարվում է լուծված: «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 207-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետում. 12. Ազատ տնտեսական գոտում կարող են գործունեություն իրականացնել շահագործողները, ինչպես նաև շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներից տարբերվող գործունեության տեսակներ, այդ թվում՝ մանրածախ առևտուր, կարող են իրականացնել շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներ կարող են իրականացնել նաև շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողների համար նախատեսված արտոնությունների կիրառման. 13. Ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է ազատ տնտեսական գոտու շահագործողների և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև այնպիսի գործարքների իրականացում, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների հանձնում շահագործողից շահագործող չհանդիսացող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը: |