FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  132

Արգելադրման ենթակա գույքը.
1. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը.
2. Մի քանի մեղադրյալներից կամ նրանց գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձանցից յուրաքանչյուրի՝ արգելադրման ենթակա գույքի բաժինը որոշելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առնում ենթադրյալ հանցագործությանը մեղադրյալներից յուրաքանչյուրի դերը և մասնակցության աստիճանը.
3. Արգելադրման ենթակա չէ`
    1) այն գույքը, որի վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում կամ բռնագրավում տարածվել.
    2) իրեղեն ապացույց ճանաչված գույքը: