FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  359

Դատական վերանայման սահմանները.
1. Վերաքննությունը և վճռաբեկությունն իրականացվում են բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում.
2. Վերադաս դատարանն իրավասու է ի շահ մեղադրյալի դուրս գալու վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի սահմաններից, եթե՝
    1) ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո հայտնաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանք.
    2) հայտնաբերվում է, որ մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական.
    3) հայտնաբերվում են սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքներ.
    4) հայտնաբերվում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ, պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել.
    5) բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքն ակնհայտորեն վերաբերում է նաև դատական ակտը չբողոքարկած մեղադրյալին.
3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում.
4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա: