FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  22

Կուսակցության պարտականությունները.
1. Կուսակցությունը պարտավոր է`
    1) պահպանել Սահմանադրությունը և օրենքները.
    2) յուրաքանչյուր տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն): Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկատվություն.
2. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: 3․ Կուսակցությունները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրում են տեղեկություններ իրենց բանկային հաշիվների մասին՝ նշելով բանկի անվանումը, հաշիվների համարները և արժույթը կամ արժույթները, որոնցով բացվել են բանկային հաշիվները: Կուսակցությունն այս տեղեկությունները, անկախ սույն մասում նշված ժամկետից, ներկայացնում է նաև իր հաշիվներն սպասարկող բանկի կամ հաշիվների վերաբերյալ արդեն իսկ ներկայացված տվյալները փոփոխվելու դեպքում՝ փոփոխության կատարման օրվանից 10 օրվա ընթացքում: