FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  55

Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը.
1. Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունն է.
2. Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` սույն օրենսգրքով և (կամ) օրենքով նախատեսված այլ տեղեկություններ: Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սահմանվում են նրա գործունեության առարկան և նպատակները: Առևտրային կազմակերպության կանոնադրությունում կարող են նախատեսվել նրա գործունեության առարկան և նպատակները.
3. Կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նման գրանցում կատարող պետական մարմնին այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու պահից: Սակայն իրավաբանական անձինք և նրանց հիմնադիրները (մասնակիցները) նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը: