Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1025 Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ. Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են ոչ առևտրային ռիսկերից արտասահմանյան ներդրումների ապահովագրման հարաբերությունների, բժշկական ապահովագրության, բանկային ավանդների ապահովագրության, կենսաթոշակների ապահովագրության, ինչպես նաև ապահովագրության այլ տեսակների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ այդ տեսակների ապահովագրությունների մասին օրենքներով: Սույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենսգրքի 995 հոդվածով, 1000 հոդվածի 3-րդ կետով, 1000.1 հոդվածի 1-ին կետով, 1000.2 և 1003.1 հոդվածներով, 1010 հոդվածի 3-րդ և 8-րդ կետերով, 1011 և 1012 հոդվածներով, 1015 հոդվածի 3-րդ կետով, 1017 հոդվածի 2-րդ կետով, 1018 հոդվածի 3-րդ կետով և 1020 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրերի վրա: |