Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Գրանցման բովանդակությունը. 1. Գրանցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները. 1) գրանցման տևողությունը. 2) ֆիզիկական անձ պարտապանի նույնականացման (անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի) տվյալները, անվանումը, հաշվառման վայրը. 3) իրավաբանական անձ պարտապանի անվանումը, գրանցման համարը, հաշվառման վայրը. 4) ապահովված անձի (պարտատիրոջ) նույնականացման (անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի) տվյալները, անվանումը, հաշվառման կամ գտնվելու վայրը. 5) ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագիրը, այդ թվում՝ նշում համապատասխանաբար ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին, ինչպես նաև պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում), իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ գույքի որոշիչ հատկանիշները (տվյալները). 6) գրանցման համարը. 2. Գրանցումը կարող է կատարվել մեկից ավելի պարտապանի (համապարտ պարտապանի) և մեկից ավելի ապահովված անձի (համիրավ պարտատիրոջ) վերաբերյալ. 3. Գրանցումը կարող է վերաբերել մեկից ավելի ծանրաբեռնվածությունների կամ մեկից ավելի պայմանագրերի կամ սահմանափակումների: |