Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 30.1 Պաշտպանի լիազորությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում. 1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Պաշտպանն իրավասու է՝ 1) իրականացնելու օրենսդրության՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների համապատասխանության մշտադիտարկում. 2) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր այն հաստատություններ, որտեղ գտնվում են հաշմանդամություն ունեցող անձինք: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին. 3) հանդես գալու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հրապարակային զեկույցներով. 4) իրավասու մարմիններ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ. 5) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ: |