FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  103

Գործունեության լիցենզիան.
1. Կարգավորվող շուկայի (այսուհետ նաև՝ շուկա) օպերատոր է (այսուհետ սույն բաժնում՝ օպերատոր) համարվում սույն օրենքով սահմանված կարգով կարգավորվող շուկայի օպերատորի գործունեության լիցենզիա (այսուհետ սույն գլխում՝ լիցենզիա) ստացած բաժնետիրական ընկերությունը.
2. Արգելվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի արժեթղթերի առևտրի կազմակերպումը: Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ շուկայի ցանկացած միջոց օգտագործելով, ցանկացած արժեթղթով գործարք կատարել, եթե տվյալ շուկայի կազմակերպիչը չունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա.
3. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները.
4. Յուրաքանչյուր կարգավորվող շուկա կարող է ունենալ միայն մեկ օպերատոր.
5. Օպերատորն իրավունք ունի կազմակերպելու արտարժույթի հրապարակային առևտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և շուկայի կանոններով սահմանված պահանջներին համապատասխան: Այդ դեպքում օպերատորն իրավունք ունի իրականացնելու նաև արտարժույթի հրապարակային առևտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ).
5.1. Օպերատորն իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կրիպտոակտիվներով առևտրային հարթակի գործարկման ծառայություն՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  103

5.2. Ի լրումն սույն օրենքով շուկայի օպերատորի գործունեության նկատմամբ սահմանված պահանջների՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված՝ շուկայի օպերատորի գործունեության իրականացման նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-6-րդ և 12-րդ մասերով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի հետ կապված սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ՝ այդ թվում՝ հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները.
6. Օպերատորը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ արտարժույթի առևտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով իրավունք ունի սահմանելու երաշխիքային հիմնադրամի չափը, կազմը և ձևավորման ու օգտագործման պայմանները.
7. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով օպերատորին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 1-ին և 5.1-ին մասերով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ.
8. Օպերատորին արգելվում է իրականացնել շուկայի կազմակերպման հետ չկապված այլ գործունեություն կամ ցանկացած այլ գործունեություն, որը կապված է շուկայի կազմակերպման հետ, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել շուկայի բնականոն գործունեությունը, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  103

9. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա չունեցող անձին (անձանց խմբին) արգելվում է «արժեթղթերի կարգավորվող շուկա», «ֆոնդային բորսա» բառակապակցությունները, դրանց հոլովաձևերը, թարգմանությունները կամ զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում.
10. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի վրա, եթե այն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով առևտրի կազմակերպման գործառույթներ: