Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Համապատասխան նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում. Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ: Համապատասխան նախարարը` 1) ընդհանուր կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ. 2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ. 3) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց հրամանները, որոշումներն ու ցուցումները. 4) հաստատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքները և հաստիքացուցակները. 5) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին. 6) իրականացնում է պարտականությունների բաշխում քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև. 7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել քրեակատարողական ծառայողի լիազորությունները. 8) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: |