Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 45 Ամուսնության պետական գրանցման կարգը. 1. Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը. 2. Ամուսնության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է ամուսնության մասին երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից. 3. Ամուսնության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնացողների ցանկությամբ: Ամուսնության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնացողներից մեկի դիմումի հիման վրա. 4. Ամուսնության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնացող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով. 5. Դիմումով ընտրված ամուսնության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչև ամուսնության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին. 6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման դիմումները գործակալություն ներկայացնում է քրեակատարողական համապատասխան հաստատությունը՝ հաստատված տվյալ հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով: Ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը կատարում է գործակալության կամ սպասարկման կենտրոնի աշխատողը քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում: |