Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 157.16 Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը. 1. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում՝ նաև հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով. 2. Տուգանքի նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով: |