FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  24413

Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 123.5-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով, 116.1-116.10-րդ, 137.1-137.8-րդ հոդվածներով, 150.1-150.6-րդ հոդվածներով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.7-150.9-րդ հոդվածներով և 150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.15-րդ հոդվածով, 150.16-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, իսկ սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողը: