FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Ընկերության գործադիր մարմինը. Ընկերության գործադիր մարմինն Ընկերության տնօրինությունն է, որի ղեկավարն Ընկերության գործադիր տնօրենն է: Ընկերության գործադիր տնօրեն և փոխտնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Ընկերության կանոնադրությամբ կարող է Ընկերության տնօրինությանը վերապահվել`
    ա) Ընկերության բյուջեի նախագծի, Ընկերության տարեկան հաշվետվության և հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի նախապատրաստման, ինչպես նաև այլ աշխատանքներում վարչական խորհրդին աջակցելը.
    բ) Ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործող անդամների և ոչ անդամների գրանցման, նրանց հողատարածքների չափերի և տեղադրման նկարագրության, Ընկերության ստացած ոռոգման ջրի, Ընկերության անդամների և ոչ անդամների տված` ոռոգման ջրի ստացման հայտերը և ջրաբաշխման մատյանները վարելը.
    գ) ջրօգտագործողներին մատակարարված ոռոգման ջրի վճարները, ինչպես նաև Ընկերության ջրօգտագործող անդամներից գանձվող այլ տեսակի վճարները հաշվարկելը, համապատասխան կարգով գրանցելը և ջրօգտագործողներին ներկայացնելը.
    դ) ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումն ապահովելը.
    ե) հաստատված բյուջեի և ոռոգման համակարգերի շահագործման ու պահպանման աշխատանքային պլանի հիման վրա Ընկերության վարչական խորհրդի հաստատմանը ներկայացվող պայմանագրեր նախապատրաստելը.
    զ) ոռոգման ջրի մատակարարման նկատմամբ ջրամատակարարի կողմից կատարվող հսկողությունն ու ջուր ստանալը և բաշխելն Ընկերության անդամներին.
    է) Ընկերության վարչական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն` Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելը.
    ը) վարձատրվող աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ և հրահանգներ հրապարակելը.
    թ) վարչական խորհրդի խնդիրների անխափան իրականացումն ապահովելը.
    ժ) սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Ընկերության գործադիր տնօրենի իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ: Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով: Վարչական խորհուրդն Ընկերության գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր, որտեղ որոշվում են նրանց իրավասությունների ժամկետները: Գործադիր տնօրենը ներկայացնում է Ընկերությունը երրորդ անձանց առջև, կնքում և ստորագրում է Ընկերության աշխատանքային պայմանագրերը, վարչական խորհրդի հաստատած քաղաքացիաիրավական պայմանագրերը, ընդունում և ազատում է աշխատանքից Ընկերության տնօրինության աշխատակազմի անդամներին, ինչպես նաև արձակում է աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ և հրահանգներ: Ընկերության գործադիր տնօրենի, հաշվապահի և աշխատողների վճարման կարգն ու աշխատավարձի չափը որոշում է Ընկերության Ժողովը` Ընկերության վարչական խորհրդի առաջարկությամբ: Ընկերության աշխատողները իրավունք չունեն ընտրվելու Ընկերության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում: