FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  15

Ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները.
1. Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքները, որոնք վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի են դարձել, փչացել են կամ վնասվել մինչև դրանց մաքսային հայտարարագրումը, այդ թվում՝ դրանց ժամանակավոր պահպանման ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների, հետագայում դրանց նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս դիտարկվում են որպես ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում Միության մաքսային տարածք ներմուծված.
2. Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքները, որոնք վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի են դարձել, փչացել են կամ վնասվել մինչև սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան բացթողման համար դրանց հայտագրումը ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, կամ մինչև այն օրը, որից սկսած այդ ապրանքները համարվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում՝ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում՝ դրանց ժամանակավոր պահպանման ժամանակահատվածում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ՝ հետագայում դրանց նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս դիտարկվում են որպես ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում Միության մաքսային տարածք ներմուծված: