Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Խաղային գործունեության կազմակերպման ընդհանուր սահմանափակումները. 1. Արգելվում է՝ 1) օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում այդ խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման միջոցով. 2) օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում. 2. Կառավարությունը սահմանում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը և ժամկետները. 3. Օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա. 4. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է Վերահսկող մարմնի ղեկավարը արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա: 5․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը Վերահսկող մարմինը հաստատելուց հետո տրամադրում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ այդ կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման սահմանափակումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար. 6. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են Կառավարության սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Լիազոր մարմնի դիմումի համաձայն. 8. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով օգտագործվող դրամապանակների ցանկը. 9. Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղային գործունեությունը համարվում է օտարերկրյա պետությունում կազմակերպված, եթե խաղային գործունեություն կազմակերպողի տեղեկատվական ռեսուրսները չեն գտնվում «ԱՄ» դոմենային տիրույթում. 10. Արգելվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը. 11. Արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերի, դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումն այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված խաղային գործունեության համապատասխան լիցենզիա: |