Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 57 Որպես մաքսատուրքի, հարկերի և հակագնագցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը). 1. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է անձի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա՝ Կոմիտեի սահմանած կարգով. 2. Դրամական միջոցները վերադարձվում (հաշվանցվում) են դրամական միջոցներ ներդրած անձի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա: Դրամական միջոցների` սույն օրենքով նախատեսված հաշիվներին մուտքի անդորրագրի (թղթային կամ էլեկտրոնային) ձևակերպումից երեք տարի հետո մաքսային մարմինը գույքագրում է ներդրված դրամական միջոցները և դրանցով ապահովված պարտավորություններ ծագած չլինելու դեպքում վերադարձնում է դրամական միջոցները այն ներդրած անձին․ 3. Սույն հոդվածով սահմանված ժամկետում դրամական միջոցները ներդրած անձը (նրա իրավահաջորդը) հայտնի չլինելու դեպքում չպահանջված գումարները մաքսային մարմնի տեղեկատվության հիման վրա ընդգրկվում են պետական բյուջեի ոչ հարկային այլ եկամուտների մեջ և չեն վերադարձվում. 4. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում. 5. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) մասին դիմումին կցվում են՝ 1) դրամական միջոցների ներդրումը հաստատող վճարման անդորրագիրը. 2) ներդրված դրամական միջոցներով ապահովված պարտավորության կատարումը (դադարեցումը) հաստատող փաստաթղթերը. 6. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի կամ տույժերի վճարման պարտավորություն ունեցող անձի կողմից որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում՝ ներդրված դրամական միջոցների վերադարձը կատարվում է այդպիսի պարտավորությունները մարելուց հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 57 7. Որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում ներդրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) դիմումի և մաքսային մարմնի որոշման ձևերը հաստատում է Կոմիտեն. 8. Կառավարությունը կարող է սահմանել հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, ինչպես նաև որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովում ներդրված դրամական միջոցները չվերադարձնելու (չհաշվանցելու) դեպքեր: |