FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  52.1

Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը.
1. Արագացված ընթացակարգով կարող են քննարկվել ապաստանի տրամադրման մասին այն հայցերը, որոնք`
    1) ակնհայտ անհիմն են.
    2) սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ քննության ընդունված կրկնական հայցեր են.
2. Ապաստանի հայցը համարվում է ակնհայտ անհիմն, եթե դրանում նշված հիմքերը ակնհայտորեն չեն առնչվում սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված՝ փախստականի սահմանման չափորոշիչներին.
3. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը կարող է կիրառվել ապաստանի տրամադրման ընդհանուր ընթացակարգի շրջանակներում` սկսած այն օրվանից, երբ պարզվում է, որ առկա են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները.
4. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով ընդհանուր ընթացակարգերի համար սահմանված կանոնները.
5. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը համապատասխան որոշում է կայացնում արագացված ընթացակարգը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամանակով.
6. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը չի կիրառվում հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների նկատմամբ: