FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  60

Ժամանակավոր տուրքերի վերջնական գանձումը.
1. Վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են հետին թվով գանձվել ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածի համար, եթե լիազոր մարմինը վերջնական դրական եզրակացություն է կայացնում վնասի առկայության մասին (բայց ոչ վնասի վտանգի առկայության կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին), կամ եթե լիազոր մարմինը վնասի վտանգի առկայության մասին վերջնական դրական եզրակացություն է կայացնում՝ միաժամանակ համարելով, որ ժամանակավոր միջոցներ չկիրառելու դեպքում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումն իրական վնաս կհասցներ տնտեսության ճյուղին.
2. Եթե վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի չափն ավելի մեծ է, քան գնահատված երաշխիքային վճարի չափը, ապա դրանց միջև եղած տարբերությունը չի գանձվում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանք ներմուծողից: Եթե վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի չափն ավելի փոքր է, քան գնահատված երաշխիքային վճարի չափը, ապա դրանց միջև եղած տարբերությունը վերադարձվում է: Ընդ որում, կանխիկ դրամով արված երաշխիքային վճարի դեպքում գումարը փոխհատուցվում է՝ համապատասխան տոկոսավճարների հետ միասին.
3. Եթե լիազոր մարմինը վերջնական դրական եզրակացություն է կայացնում վնասի վտանգի առկայության կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին (սակայն դեռ վնաս չի հասցված), ապա վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքը կարող է կիրառվել միայն այդ եզրակացության օրից հետո ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասում սահմանված դեպքերի: Այդ դեպքում ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածում կատարված երաշխիքային վճարները պետք է վերադարձվեն եզրակացության կայացման օրվանից հետո՝ 45 օրվա ընթացքում.
4. Լիազոր մարմնի կողմից վերջնական բացասական եզրակացություն կայացնելու դեպքում ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածում կատարված երաշխիքային վճարները վերադարձվում են եզրակացության կայացման օրվանից հետո՝ 45 օրվա ընթացքում: