FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  410

Կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ինքնությունը հավաստող կեղծ փաստաթղթեր պատրաստելը կամ օգտագործելը.
1. Կեղծ ալկոհոլային խմիչքի, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելման, դեղի, դեղանյութի, դեղաբուսական հումքի, օժանդակ նյութի, բժշկական արտադրատեսակի, դրանց մասերի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի ինքնությունը կամ ծագման վայրը հավաստող, արտադրությանը, տեղաբաշխմանը կամ մատակարարմանը վերաբերող կեղծ փաստաթուղթ պատրաստելը կամ օգտագործելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: