FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  36.1

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությունը կրթական ծրագրերին.
1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երկու օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն տալիս է քննչական կոմիտեի նախագահը.
2. Կրթական ծրագրերին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցության կապակցությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայությունը համարվում է հարգելի. այդ ընթացքում նրա հիմնական և լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է: