FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Հանձնաժողովի կազմը և լիազորությունները.
1. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը, լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, արդարադատության բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, ֆինանսների բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, հարկային և մաքսային մարմնի և այլ պետական մարմինների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է վարչապետի որոշմամբ.
2. Հանձնաժողովը`
    1) ուսումնասիրում և գնահատում է հայտերը և Կառավարություն է ներկայացնում եզրակացություններ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտերի վերաբերյալ՝ Կառավարության կարգով սահմանած ժամկետում.
    2) Կառավարություն է ներկայացնում եզրակացություն ազատ տնտեսական գոտու գործարկման, ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետները փոփոխելու, ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետները հետաձգելու կամ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու, շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու վերաբերյալ.
    3) կազմում է եզրակացություն շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու վերաբերյալ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.
    4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: