Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Անապահովության նպաստի չափը որոշելը. 1. Անապահովության նպաստի ամսական հիմնական չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի տարբերությունն ընտանիքի անդամների հաշվարկային թվով բազմապատկելու միջոցով. 2. Ընտանիքին վճարվում է հավելում՝ հիմք ընդունելով ընտանիքի խնամառության խումբը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և չափով. 3. Ընտանիքի խնամառության խումբը որոշվում է՝ հիմք ընդունելով ընտանիքում խնամառուների թվի հարաբերությունն աշխատունակ անդամների թվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ Ընտանիքի խնամառության խումբը որոշելիս՝ 1) ընտանիքի խնամառու անդամ են համարվում ընտանիքի մինչև 18 տարեկան կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ ունեցող կամ 75 և ավելի տարեկան անձինք, ինչպես նաև այլ անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում. 2) ընտանիքի աշխատունակ անդամ է համարվում 18 տարեկանից մինչև 62 տարեկանը ներառյալ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ չունեցող անձը. 4. Ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվում է եկամուտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, չափով ու ժամկետներում։ Եկամտի վերագրումն ընտանիքի անդամի համար հաշվարկվող եկամուտ է՝ անկախ այն փաստացի ստանալու հանգամանքից։ |