Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 531 Հաշվարկներ մատակարարված ապրանքների համար. 1. Մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը և ձևը: Եթե հաշվարկների կարգը և ձևը որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով. 2. Եթե պայմանագրով նախատեսված է, որ ապրանքների համար վճարում է ստացողը (վճարողը), իսկ վերջինս անհիմն հրաժարվում է վճարելուց կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չի վճարում ապրանքների համար, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու մատակարարված ապրանքների համար. 3. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված կոմպլեկտի մեջ մտնող ապրանքների մատակարարումն իրականացվում է առանձին մասերով, գնորդը վճարում է կոմպլեկտի մեջ մտնող վերջին մասը բեռնելուց (ընտրությունից) հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: |