Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1277 Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը. 1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տվյալ գույքը գտնվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք տեղի ունենալու պահին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով. 2. Գործարքի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարելը որոշվում են այն պետության իրավունքով, որը կիրառելի է տվյալ գործարքի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ. 3. Ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գույքը գտնվել է ձեռքբերման վաղեմության ժամկետի ավարտման պահին: |