Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 22 Գրանցումը դադարեցնելը. 1. Գրանցման գործողության ժամկետը դադարեցվում է ապահովված անձի դիմումի հիման վրա, որում նշվում են գրանցման համարը և շարժական գույքի համարը (առկայության դեպքում). 2. Գրանցման գործողության ժամկետը դադարեցնելու մասին պարտապանը կարող է գրավոր դիմել ապահովված անձին (պարտատիրոջը)։ Պարտապանի դիմումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում ապահովված անձը (պարտատերը) պարտավոր է գրանցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացնել լիազոր մարմին, եթե պարտավորությունը կատարված է. 3. Գրանցված գրառումը դադարեցնում է գործողությունը և ճանաչվում է անվավեր դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա: |