FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  107

Նախազգուշացումը.
1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ նախազգուշացում տալու նման խախտում թույլ տված անձին.
2. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, և խախտում թույլ տված անձը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին.
3. Նախազգուշացման մեջ տրվում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական (հանձնարարականներ): Այդ հանձնարարականով (հանձնարարականներով) կարող են նախատեսվել նաև վերահսկվող անձի կողմից կնքվող որոշակի գործարքների և (կամ) գործառնությունների դադարեցում և (կամ) դրանց պայմանների փոփոխություն և (կամ) նրանց գործունեությունն օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացման ցուցումներ: Հանձնարարականի (հանձնարարականների) կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար: