Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 34 Չեղյալ ճանաչումը` որպես արբիտրաժային տրիբունալի վճռի վիճարկման բացառիկ միջոց. 1. Արբիտրաժային տրիբունալի վճռի վիճարկումը դատարանում կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան այն չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմելու ճանապարհով. 2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը կարող է չեղյալ ճանաչվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի կողմից միայն այն դեպքում, եթե` 1) դիմում ներկայացնող կողմն ապացույցներ ներկայացնի այն մասին, որ` ա) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկը, իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն, եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, անվավեր է, կամ բ) տվյալ կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից, կամ գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը, եթե այդ համաձայնությունը չի հակասում սույն օրենքի պարտադիր դրույթներին, կամ նման համաձայնության բացակայության դեպքում չի համապատասխանել սույն օրենքին, կամ 2) դատարանը պարզի, որ` ա) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ բ) վճիռը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 34 3. Չեղյալ ճանաչման մասին դիմումը չի կարող ներկայացվել արբիտրաժային տրիբունալի վճիռը ստանալուց երեք ամիսը լրանալուց հետո, իսկ այն դեպքում, երբ դիմում է ներկայացվել սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով` արբիտրաժային տրիբունալի կողմից այդ դիմումի կապակցությամբ կայացված վճռի օրվանից երեք ամիսը լրանալուց հետո. 4. Դատարանը, որին ներկայացվել է վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը, կարող է կողմերից մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ որոշակի ժամանակով դադարեցնել այդ հարցի քննությունը, որպեսզի հնարավորություն ընձեռի արբիտրաժային տրիբունալին վերսկսելու արբիտրաժային վարույթը կամ ձեռնարկելու այլ միջոցներ, որոնք արբիտրաժային տրիբունալի կարծիքով կարող են վերացնել արբիտրաժային տրիբունալի վճռի չեղյալ ճանաչման հիմքերը: |