Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 105 Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը. 1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օպերատորին գրանցելու և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն օպերատորի գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը. 2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել օպերատորին. 3. Կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է օպերատորին կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումը դիմումը ստանալու պահից` երկու ամսվա ընթացքում. 4. Գրանցման և լիցենզավորման վերաբերյալ որոշում ընդունելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով գրանցում է շուկայի կանոնները. 5. Կենտրոնական բանկն օպերատորի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից օպերատորի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար. 6. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից օպերատորը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: |