FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Քրեակատարողական ծառայության պետը.
1. Քրեակատարողական ծառայության պետը`
    1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը.
    2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
    3) ընդունում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կայացրած որոշումների վերանայման արդյունքով կայացնում է որոշումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.
    4) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.
    8) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` քրեակատարողական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
    9) քննարկում է քրեակատարողական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.
    10) քննարկում և փոփոխում է, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական կամ անհիմն հրամանները և ցուցումները.
    11) նշանակում է ծառայողական քննություններ.
    12) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին.
    13) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի լիազորությունները.
    14) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
2. Քրեակատարողական ծառայության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար: