Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 40 Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների թույլատրումը. 1. Շահագրգիռ անձի դիմումով դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու վերաբերյալ, եթե` ա) առաջանում է համարժեք պաշտպանություն տալու անհրաժեշտություն. բ) տվյալ գույքը վաճառքի (իրացման) ենթակա չէ. 2. Պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը մորատորիումի ընթացքում թույլատրում է պարտապանի և պարտատիրոջ միատեսակ հանդիպական պարտավորությունների հաշվանցի կատարումը: Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների հաշվանցի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 40.1-ին հոդվածով. 3. Հաշվանց չի թույլատրվում, եթե` ա) պարտապանի նկատմամբ ունեցած պահանջը պարտատիրոջն է փոխանցվել այլ անձի կողմից` սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում, և այդ ընթացքում պարտապանը անվճարունակ էր. բ) պարտատերը պարտապանի նկատմամբ պարտավորությունն ստանձնել է սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում` պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի հետ հաշվանց կատարելու նպատակով. գ) հաշվանցի արդյունքում կխախտվի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությունը և համամասնությունը. 3.1. Մինչև պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումը կառավարչի, պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ: Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելուց հետո դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ պարտատիրոջ (պարտատերերի ժողովի) համաձայնությամբ. 4. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին և կառավարչին` պարտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում, իսկ եթե դիմումը ներկայացվել է պարտապանի (պարտատիրոջ հետ իր ունեցած փոխադարձ պարտավորությունների հաշվանցի կատարման նպատակով) կամ կառավարչի կողմից, ապա համապատասխանաբար պարտատիրոջը (պարտատերերին) և կառավարչին կամ պարտատիրոջն ու պարտապանին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 40 Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա դիմումի վիճարկման ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին: Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նշանակում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով: Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին: |