Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 Անցումային դրույթներ. 1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում պահպանվում են նույնությամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից (առանց հավելումների), ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միաժամանակ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով կենսաթոշակ ստացող անձանց՝ երկու կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանվում է մինչև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն նշանակելը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի հիման վրա ձևավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում տվյալներն ամբողջացվում են (այդ թվում` 2012 թվականի տվյալները լիազոր մարմին են ներկայացվում), և դրանք, ինչպես նաև կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա ներառված տվյալները պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան են ներառվում Կառավարության սահմանած կարգով. 3. Մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը մահացած` զինվորական կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստը վճարվում է մահացածի կենսաթոշակի (ներառյալ` կենսաթոշակին տրվող հավելումները) տասնհինգապատիկի չափով, իսկ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված անձանց մահվան դեպքում՝ չորս հարյուր երեսունհինգ հազար դրամ. 4. Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով (այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը) հաշվարկված հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում` 1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով. 2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով. 5. Կենսաթոշակառուին (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին) սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է՝ 1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով. 6. 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մինչև 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու նպատակով կատարվող պահումները. 7. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վերականգնված գումարները չեն վերադարձվում. 8. Եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվել է մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, ապա՝ 1) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմումի հիման վրա` դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ 14 տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետությունում է)` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ. 2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 3) անձի մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ չի նշանակվում (չի վճարվում), իսկ մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է՝ հաշվի առնելով Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը. 9. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է՝ 1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․ 2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․ 3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․ 4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը. 10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը. 11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները. 12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝ 1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․ 2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․ 4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից. 13. 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ միաժամանակ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող և նույն կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը չի վերահաշվարկվում, որևէ հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. 14. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա. 15. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝ 1) անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին. 2) անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին. 3) անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:. 2010 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-243-Ն Հավելված 1 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԸ 1. Սույն հավելվածով սահմանվում են միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարի հաշվարկմանը և վճարմանն առնչվող հարաբերությունները, վճարողների շրջանակը, դրույքաչափը, հաշվարկելու և վճարելու կարգը. 2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) աշխատավարձ` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 2) լիազոր մարմին` Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին. 3) միջազգային կազմակերպություն` միջազգային կազմակերպություն, որը միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար. 4) աշխատող` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որի համար միջազգային կազմակերպությունը միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար: 3. Կենսաթոշակային վճարը հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձի նկատմամբ սույն հավելվածով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է. 4. Աշխատողի համար կենսաթոշակային վճար է վճարում միջազգային կազմակերպությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 5. Կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտ է համարվում հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձը. 6. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 23 տոկոս դրույքաչափով. 7. Սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում (փոխանցվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին) աշխատավարձի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կենսաթոշակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետներից ուշացնելու կամ միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողների համար անձնավորված հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում: Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետական հաշվին մուտքագրելու օրը: 8. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով: 9. Լիազոր մարմինը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ միջազգային կազմակերպությունից ստանում է հետևյալ տեղեկատվությունը. 1) միջազգային կազմակերպությունում աշխատողի անձնական տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը), աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում սկսվելու (այդ թվում` պաշտոնի նշանակվելու կամ այլ պաշտոնի փոխադրվելու) օրը, ամիսը, տարեթիվը, զբաղեցրած պաշտոնը, այդ հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը. 2) ամսական ամփոփ հաշվարկում լրացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար միջազգային կազմակերպությունում աշխատողին վճարված (հաշվարկված) աշխատավարձի և հաշվարկված կենսաթոշակային վճարի վերաբերյալ անձնավորված տվյալներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 10. Լիազոր մարմինը, ըստ անհրաժեշտության, միջազգային կազմակերպությունից տեղեկատվություն է ստանում նաև միջազգային կազմակերպությունից նախկինում ստացված տեղեկատվության փոփոխության վերաբերյալ: Նույն հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ ստացված նոր տեղեկատվության արդյունքում առաջացած կենսաթոշակային վճարի լրացուցիչ պարտավորության նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում, իսկ լրացուցիչ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվում նոր տեղեկատվության ստացման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. 11. Նույն հաշվետու ամսվա վերաբերյալ ստացված տեղեկատվության արդյունքում առաջացած ավել վճարված կենսաթոշակային վճարները հաշվի են առնվում հետագա կենսաթոշակային վճարները վճարելիս: Ավել վճարված կենսաթոշակային վճարների վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացնում է միջազգային կազմակերպությանը. 12. Կենսաթոշակային վճարի պարտավորությունները հաշվառվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 13. Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը և անձնավորված հաշվարկները ներկայացնելու (այդ թվում՝ դրանցում տվյալները լրացնելու) առանձնահատկությունները և ժամկետները սահմանում է Կառավարությունը: |