Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 312 Ապրանքների օգտագործման պայմանների պահպանման նկատմամբ մաքսային հսկողությունը՝ մաքսային ընթացակարգին համապատասխան. 1. Մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանների պահպանման նկատմամբ մաքսային հսկողությունը անցկացվում է այն անդամ պետության մաքսային մարմինների կողմից, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը, որոնք գտնվում են անդամ պետությունից տարբեր՝ այլ անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով, անցկացվում է սույն Օրենսգրքի 373-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից որոշվող առանձնահատկությունները. 3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 22-րդ գլխի պահանջների կատարման նկատմամբ մաքսային հսկողություն են անցկացնում այն անդամ պետության մաքսային մարմինները, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով, որոնց տարածքներով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը և (կամ) որի տարածքում ավարտվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը: |